Ես մտածում եմ…

29.03.2017.

շարադրություն 

Մտածում եմ

Բոլոր մարդիկ էլ սիրում են մտածել:Նրանք մտածում են տարբեր թեմաների ու հարցերի մասին:Ու ամեն մեկին թվում է, թե իր մտածածը ամենակարևորն է:Ես էլ եմ մտածում ու շատ տարբեր բաների մասին:Օրինակ` մտածում եմ, թե ո՞վ եմ դառնալու, երբ մեծանամ, ի՞նչ տեսք եմ ունենալու ու ի՞նչ եմ անելու:Ես մտածում եմ, թե մեծերն ի՞նչպե՞ս  են այդքան կարևոր որոշումներ կայացնում, ղեկավարում, գրքեր գրում ու տներ կառուցում:Հետաքրքիր է, երբ մեծանամ կկարողանա՞մ ես էլ այդպիսի մեծ գործեր կատարել… 

 

 

Առաջադրանք

բ27.03.2017.

 

Վարժություն 1։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բ, պ կամ փ։ Գաբրիել, դարպաս, դարբին, շամփուր, երբ, իբրև, խաբել, Հակոբ, համբերել, համբույր, փրփուր, հարբել, նուրբ, շաբաթ, որբ, Սերոբ,  սուրբ, սրբել,  ուրբաթ, Քերոբ,  աղբանոց, ցայտաղբյուր, եղբայր, ողբ։
Վարժություն 2։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով գ, կ կամ ք։
Անգամ, ավագ, կողպեք,  երգ, զուգել, թագավոր, թարգմանել, կարագ, կարգ, հագնել, հանքափոր, հոգնել, հոգի, հոգնակի, ձագ,  ճրագ, մարագ, մարգարե, մարգարիտ, փեղկ,  նորոգել, շոգ, պատարագ, պարգև, սուգ, արտասուք, փակցնել, թաքցնել, ուրագ, օգնել, վարուցանք,  օգուտ։
Վարժություն 3։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով դ, տ կամ թ։
Աղոթք, արդար, արդեն, արդյոք, արդյունք,  արդուկ, բարդ, բերդ, բուրդ, դադար, երդում, զարդ,  զվարդ,  լյարդ, խնդիր,  թուղթ, կարդալ, կենդանի, մարդ,  Նվարդ, որդ (ճիճու), որթ (խաղողի վազ),  վարդ, Վարդան,  օդ, օրիորդ, գնորդ, ժողովուրդ,  ընդամենը, ընդհակառակը, փարթամ, ընդհանուր, ընդունակ, ընդունել։շ

Վարժություն 4։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ձ, ծ կամ ց։ Արձակուրդ, ասացվածք, ընդարձակ,  գլուխկոնծի, համարձակ, բարձ, բարձել, թխվածք, բարձր,  դաղձ, դեղձ, դեղձանիկ, հանդիպակաց, դերձակ, ձվածեղ, հանդերձ, հինավուրց, հարձակվել, Համբարձում,   վարձ, ուրց, փորձ, օձ։

Վարժություն 5։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ջ, ճ կամ չ։Աղ.իկ, ամբողջ, թարթիչ, աջ,  առաջ, խոճկոր, առաջին, առաջնորդ, թռչել, թրջել, իջնել,  մեջ, միջև, մեջք, ողջ,  ողջույն, մահճակալ, առողջ, ոջիլ, կաչաղակ, վերջ։

Վարժություն 6։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ղ կամ խ։
Աղբյուր, աղջիկ, աղտ (կեղտ), ախտ (հիվանդություն), հախճապակի, աղքատ, տախտակ, դաղձ, կմախք, դեղձ, դեղձանիկ, եղբայր, թուղթ, կեղտ, հաղթել,  ճեղք,  մաղթել, մեղք, շղթա, թուխպ,  ողջ, ողկույզ, ցողաթաթախ, պղտոր, ուղտ (սապատավոր կենդանի),փեղկ, քաղցր, փախչել, սեղմել։

The elephant

22.03.2017.

Գրել տեքստը անցյալ ժամանակով.

Elephants was the biggest four-legged animals. They were gray and sometimes white. They had not hair. Elephants came from Africa and Asia. African elephants had very big ears and Acian elephants had little ears. The elephant had a long nose — a trunk, and two long white teeth — tusks. Elephants were eating a lot f food.They were eating leaves, grass, and fruit. Elephant eating much food and drink as much water.Elephents can swam — They were very good swimmers — Elephants love water. When elephant sleep, it usually stood. And as you know, elephants helped to man worked.

Синие листья

20.03.2017

У Кати было два зелёных карандаша. А у Лены ни одного. Вот и просит Лена Катю:
—  Дай мне зелёный карандаш. А Катя и говорит:
— Спрошу у мамы.
Приходят на другой день обе девочки в школу. Спрашивает Лена:
— Позволила мама?
А Катя вздохнула и говорит:
— Мама-то позволила, а брата я не спросила.
— Ну что ж, спроси ещё у брата, — говорит Лена. Приходит Катя на другой день.
— Ну что, позволил брат? — спрашивает Лена.
— Брат-то позволил, да я боюсь, сломаешь ты карандаш.
— Я осторожненько, — говорит Лена.
— Смотри, — говорит Катя, — не чини, не нажимай крепко, в рот не бери. Да не рисуй много.
— Мне, — говорит Лена, — только листочки на деревьях нарисовать надо да травку зелёную.
— Это много, — говорит Катя, а сама брови хмурит. И лицо недовольное сделала. Посмотрела на неё Лена и отошла. Не взяла карандаш. Удивилась Катя, побежала за ней:
— Ну, что ж ты? Бери!
— Не надо, — отвечает Лена. На уроке учитель спрашивает:
— Отчего у тебя, Леночка, листья на деревьях синие?
— Карандаша зелёного нет.
— А почему же ты у своей подружки не взяла? Молчит Лена. А Катя покраснела как рак и говорит:
— Я ей давала, а она не берёт. Посмотрел учитель на обеих:
— Надо так давать, чтобы можно было взять.

 

Ответьте на вопросы.

  • Какие карандаши были у Кати?

У Кати было два зелёных карандаша.

  • Какие карандаши были у Лены?

        У Лены не было не одного карандаша. 

  • Что сказала Катя, когда Лена попросила у нее карандаш?

Катя сказала.-Я спрошу у мамы.

  • Какого цвета были листья на рисунке Лены?

        У Лены листя на деревях были синие.

  • Что сказал учитель?

          Учитель цказал.-Надо так давать, чтобы можно было взять.

Составь предложения.

  • было, У, два, зеленых, Кати, карандаша.

У Кати было два зелёных карандаша.

  • зеленым, Надо, травку, карандашом, нарисовать.

Надо травку зелёным карандашом нарисовать.

  • попросила, Лена, карандаш, зеленый.

Лена попросила зелёный карандаш.

  • покраснела, Катя, рак, как.

Катя покраснела как рак.

  • так, давать, Надо, чтобы, взять, было, можно.

Надо так давать чтобы можно было взять.

 

ՎԱԽԹԱՆԳ ԱՆԱՆՅԱՆ

Մարտի քսանմեկն, երեքշաբթի

ԱՌԱՋԻՆ ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐԸ

Մանկությունից ամեն բանից շատ սիրել եմ զենքը և բնությունը։ Երբ երեխա էի, մորս փեշից բռնած հարսանիք էի գնում ոչ այնքան փլավ ուտելու, որքան հրաձգության ներկա լինելու համար։ Երբ եկեղեցու դռնից ներս մտնելիս քավորն իր սուրը շո- ղացնում էր արևի տակ ու խփում եկեղեցու դռան կամարին, ես միայն մի բան էի մտածում, որ մեծանամ, բոլոր ամուսնացողներին քավոր եմ կանգնելու, որ սուր կապեմ։ Զատկին հետևող «կանաչ-կարմիր» կիրակիներին, ծաղկոտ բլուրներում շրջան էին կազմում բազմերանգ հարս ու աղջկերք, չերքեզկա հագած տղամարդիկ և ցնցոտիապատ մի բազմություն։ Գառներ էին մորթում, և կաթսաները դնում էին խարույկներին, իսկ ներկած ձվերը դնում կոճղերին։ «Բերդանկաները» դղրդում էին, իմ սիրտը թունդ էր առնում, և կարծես հոգիս թռչում էր գնդակի հետ։ – Նանի՛, որ մեծանամ, ինձ համար թվանք կառնե՞ս… հարցնում էի թախանձանքով։ – Թվանքի միջին արին կա, բալա ջան, ասում էր նա։- Համ էլ մեր բանը չի, բալա ջան, մենք անջաղ ենք ծերը ծերին հասցնում, թվանքը մի լուծ եզն արժի։ Այնուամենայնիվ, ծրագիր էի մտմտում, որ երբ մեծանամ, տասը տարի տավարած կդառնամ, փող կաշխատեմ, հրացան կառնեմ և գաղտնի կպահեմ։ Երբ մի փոքր մեծացա, իմ երազը սկսեց իրականանալ։ Այդ ինձ համար այն երանելի ժամանակն էր, երբ հին ամբարի տակից հայրս հանեց իր հոր չախմախավոր հրացանը։ Մի օր, երբ մայրս տանը չէր, ես հրացանը տարա մեր սրահի տակ, ժանգը քերեցի և չրթեցի մի քանի անգամ։ Այդ 14 հրացանը կրակելու համար «պիստոնի» փոխարեն կայծքար էին գործածում։ Մեր հարևան Հանեսն ինձ սովորեցրեց դրա գործածության եղանակը։ Իսկ Սաքո բիձեն ասաց. – Դա շատ խաթալու թվանք ա, շատ վախտ չախմախաքարը վեր ա ընկնում կամ կրակ չի տալիս։ Ու հետևյալ դեպքը պատմեց։ Մարդոնց Սիմոնը Բակատեղերում մի մեծ քարի գլխի պատա- հում է արջին, հրացանը դեմ է անում ճակատին ու չրթացնում՝ կայծքարը կրակ չի տալիս։ Արջը վրա է հասնում, մարդ ու արջ գրկում են իրար և կյանքի ու մահվան կռիվ է սկսվում նոր թափված խաշամի մեջ։ Սիմոնը չուխայով փաթաթված ձեռքը կոխում է արջի բերանն ու լեզվից բռնում։ Գազազած արջը նրան շպրտում է քարափից ցած։ Բարեբախտաբար Սիմոնն ընկնում է ժայռի տակ կուտակված փափուկ խաշամի1 վրա։ Մինչև այժմ էլ այդ ժայռը կոչվում է «Սիմոնի քար»։ – Բա՜, խաթալու ա էդ թվանքը… Շատ վախտ էլ քացի ա տալիս,- խրատեց Սաքո բիձեն։ Այդ պատմությունն ինձ չսարսափեցրեց։ Ես ու իմ ընկեր Գրիգորը Հանեսի արկղից վառոդ թռցրինք, լցրինք հրացանի փողը, թղթով ամրացրինք և կայծքարը դրինք իր տեղը։ Հետո մեկս բռնեցինք հրացանի կոթից, իսկ մյուսս՝ փողից ու գնացինք մեր կալը, ուր դեզի տակ լեզուն հանած ծույլ-ծույլ պառկել էր մեր հարևանի պառավ շունը, որը մի տարի առաջ կծել էր իմ ոտքը։ Սայլի ետևից գաղտնի փողը մոտեցրի շան փորին, «չախմախը» ետ քաշեցի ու ձգանը քաշեցի։ Լսվեց ահեղ որոտ, հետն էլ՝ աղիողորմ կլանչոց, և ծուխը պատեց մեզ։ Տանեցիք դուրս թափվեցին, հրացանը վայր գցեցինք ու փախանք։

Ավանդազրույցներ

Թթենի
Без названия (1)

Ասում են՝ մետաքսագործ թիթեռը՝ շերամը, կանանց համար ժանեկազարդ ու նրբահյուս մի շրջազգեստ էր գործել, որը կախարդական զորություն ուներ. այն հագնողը վայրկենապես գեղեցկանում էր և օրերով քաղց չէր զգում: Մի շրջազգեստով աշխարհն օրըստօրե լցվում էր սլացիկ ու գեղակազմ կանանցով, որոնք բարյացակամորեն իրար էին փոխանցում առեղծվածային զգեստը:Այդ գեղեցկուհիներից մեկը, դառնալով արքայի ընտրյալը՝ նրա թագուհին, մի օր հայտարարում է, թե այսուհետ միայն ինքն է կրելու հրաշագործ զգեստը: Կանայք, խիստ վրդովված ամբարտական թագուհու անարդար վարմունքից,  ըմբոստանում և ներխուժելով պալատ՝ քաշքշելով`  պատառոտում են շրջազգեստը: Եվ ո՛վ զարմանք: Հազար կտոր դարձած շրջազգեստը հանկարծ դուրս է պրծնում զայրացած կանանց ձեռքերից և սկսում կերպարանափոխվել. ամբողջական մասը վերածվում է դարչնագույն ծառաբնի, կտորները՝ ճյուղերի, որոնք, հետզհետե տերևակալում են լայն ու բազմերիզ սաղարթներով: Այսպես է իբր ստեղծվել հայոց հինավուրց թթենին: Այդ ժամանակվանից էլ թթենու պտուղը քաղցր է, իսկ տերևը՝ մետաքս ստանալու նյութ: Սնվելով թթենու տերևներով՝ շերամորդը հազար հինգ հարյուր մետր երկարությամբ չընդհատվող մետաքսաթելից հյուսում է փոքրիկ պատյան, որին մարդիկ «բոժոժ» են անվանում:
Փշատենի
file_26758_1672383
Ասում են՝ մի ջրաղացպան, որն աչքի էր ընկնում իր անսահման աշխատասիրությամբ, մի անգամ՝ շատ հոգնած ժամանակ, միրգ է ուզում ուտել: Բայց զգում է, որ լրիվ ուժասպառ է եղել: Նա հազիվ կարողանում է դուրս գալ ջրաղացից ու գետնին է ընկնում: Ջրաղացում դեռ շատ ցորեն կար, բայց նա վեր կենալու ուժ չուներ, որ վերջացներ աշխատանքն ու շուկա գնար իր համար միրգ առնելու: Մտածեց, որ շուկան շատ հեռու է, աշխատանքը՝ անընդմեջ ու այդպես էլ առանց միրգ ճարելու քնում է: Գիշերը նա երազում տեսնում է պտղաբերության աստվածուհուն՝ Անահիտին, որն աչքի էր ընկնում իր բարերարությամբ ու մարդասիրությամբ: Նա հաճախ էր ուշադրություն դարձնում ջրաղացպանի անձնազոհ աշխատանքին: Աստվածուհին ասում է ջրաղացպանին. «Ջրաղացիդ ալյուրից ծառ ստեղծեցի, որի պտուղի մեջ և՛միրգ ու մրգահյութ կա, և՛ հաց ու ալյուր: Հենց որ ջրաղացից դուրս գաս բակ, դու կտեսնես այդ ծառը»: Աստվածուհին ասաց այդ խոսքերն ու անհայտացավ ամպանման մառախուղի մեջ: Ջրաղացպանն անհամբեր սպասում էր, թե երբ է լույսը բացվելու: Շատ էր ուզում, որ իր երազն իրականություն դառնա: Նա ապշում է, երբ առավոտյան բակում՝գետակի ափին, տեսնում է ալյուրոտ ծառը՝ արծաթափայլ ու թավշե տերևներով ու ոսկեգույն, ալրաթաթախ պտուղներով: Ջրաղացպանը վազում է դեպի հրաշալի ծառը և ծնկում նրա առաջ: Ասում են՝ հենց այսպես է ծնվել առաջին փշատենին: Հոտավետ ու քաղցրահամ փշատի ծառը, որ ապրում է քառասուն տարի, և որը ոչ միայն բերանն է քաղցրացնում, այլև՝ հոգին, շուտով մեծ տարածում է գտնում Հայաստանում և սիրվում բոլորի կողմից: Փշատը՝ հայկական առասպելական պտուղ է՝ ժողովրդի հույսի և համբերության խորհրդանիշը:

Աղավնավանք

Դաժան բռնակալը՝ արյունախում Լենկթեմուրը, իր հսկայական զորքով ներխուժում է  Հայաստան: Նրա վայրենի զինվորները ոտնատակ էին անում ու վառում տներն ու մարդկանց, կողոպտում էին վանքերի ունեցվածքը: Նրանք ոչնչացնում էին անգամ թանկարժեք մագաղաթյա ձեռագրերը, իսկ դրա հետ մեկտեղ և հայ ժողովրդի պատմական հիշողությունը: Թողնելով իր հետևում միայն ավերակներ՝ այդ անգութ չարչարիչը հասավ մինչև Մոկս քաղաքն ու հանկարծ ծանր հիվանդացավ: Լենկթեմուրը դարձավ մի վախկոտ ու մեղկալի արարած: Նա հասկացել էր (ինչպես և շատ ուրիշ բռնակալները ահավոր վախենում էին իմանալ), որ ինքն էլ է մահկանացու: Հիվանդ ժամանակ նա խոստում է տալիս, թե ով ուզում է լինի, եթե կկարողանա նրան բուժել, նա կպարգևի այդ բժիշկին ցանկացած ընծայով: Բայց ոչ ոք չէր հասկանում Լենկթեմուրի հիվանդության պատճառն, չէր կարող նրան օգնել և թեթևացնել հիվանդի վիճակը:Եվ այդ ժամանակ տեղի վանքի վանահայրը Առաքել անունով՝ հանձն առավ բուժել Լենկթեմուրի հիվանդությունը: Քայց երեք պայման դրեց. որ զավթիչները հետ տան բոլոր հափշտակած մագաղաթե ձեռագրերն ու գրքերը, ազատեն գերի վերցրած մարդկանց թվով այնքան, ինչքան կտեղավորվի Մոկսի վանքի տաճարում և, վերջապես, ընդմիշտ հեռանան Հայաստանից: Լենկթեմուրը համաձայնեց այդ պայմաններին:Առաքել Մոկացին միայն իրեն հայտնի սակավադեպ հանդիպող խոտերով, հմայական խոսքերով ու աղոթքներով բուժեց Լենկթեմուրին: Եվ նա, սիրտը պնդելով, վերադարձրեց գողացած ձեռագրերը: Մնացել էր վերադարձնել գերիներին՝ թվով այնքան, ինչքան կտեղավորվեն Մոկսի վանքի տաճարում: Եվ գերիները սկսեցին ներս մտնել տաճարի դռնից սկզբում մեկ առ մեկ, իսկ հետո տասնյակներով ու հարյուրներով: Մտնում էին, բայց հետ չէին դառնում:- Այս ի՞նչ է կատարվում, — Լենկթեմուրը չէր հավատում իր աչքերին: — Ինչպե՞ս կարող է այսքան փոքր տաճարը այդքան մարդ տեղավորել: Սա ի՞նչ հրաշք է: Սրանք ի՞նչ տեսակ մարդիկ են: Չէ, քանի չեն սկսվել ինչ-որ մի ուրիշ տեսակ հրաշքներ, պետք է շտապ-շտապ այստեղից հեռանալ: Դու՜րս այստեղից, դու՜րս:Յոթանասուն հազար գերի մտավ այդ մոգական տաճարը: Ասում են, թե վանահայր Առաքելը դարձնում էր նրանց փոքրիկ աղավնիներ ու բաց էր թողնում տաճարի նեղ պատուհանից: Այդ աղավնիները թռչում էին, գալիս իրենց հարազատ սարերը, իջնում էին իրենց տների մոտ ու նորից մարդ դառնում: Իսկ Հայաստանը ազատվեց Լենկթեմուրի ոհմակներից:

Գեղարդավանք
images

Եղբայրն ու քույրը խոստում են  տալիս վանք կառուցել, որպեսզի իրենցից հետո աշխարհին թողնեն անմոռաց հիշատակ: Նրանք ճանապարհորդում են Հայաստանով, հասնում մինչև Գառնիի խոր ձորը. նրանց առաջ դեպի լեռները հեքիաթային հիասքանչ տեսարան է  բացվում: Որոշում են հենց այստեղ էլ կառուցել տաճարը: Ժամանակը անցնում էր, եղբայրն ու քույրը թափառում են մի տեղից մյուսը, բայց ոչ մի կերպ չեն կարողանում գտնել այն ժայռը, որը հարմար կլիներ Աստծո տաճարը կառուցելու համար. կարծես թե ամեն անգամ ինչ¬որ խորհրդավոր մի ձայն շշնջում է. «Ո՛չ, ո՛չ, դա այն ժայռը չէ»… Եվ մի օր քույրն, իր ձեռքերը բարձրացնելով, խնդրում է Աստծուն օգնել իրենց, որ կարողանան գտնել կառուցման տեղը: Իսկ առավոտյան, երբ արևը դեռ նոր էր ոսկեզօծել լեռնային գագաթները, եղբայրն ու քույրը բացում են  աչքերը և լույսի մի վառ ճառագայթ են տեսնում: Նա ելնում էր մի մեծ ժայռի գագաթից: Նրանք բարձրանում են ժայռի վրա, ու երիտասարդ դյուցազնը, վերցնելով իր ձեռքը սուրսայր բրիչն ու ծանր կռանը, սկսում է փորել ժայռը` օրեցօր ավելի ու ավելի խորանալով նրա մեջ: Իսկ քույրը իջեցնում էր փորած անցքի մեջ իր երկար հյուսերը, կապելով նրանց ծայրերից զամբյուղը, վերև էր բարձրացնում ժայռի կտորտանքները: Անցնում էին օրերն ու շաբաթները, և աստիճանաբար, գիշեր ու ցերեկ չարաչար աշխատելով, նրանք կարողանում են  այդ շատ ամուր ժայռը  փորելով՝ կերտել մի աննման տաճար:Եղբայրն ու քույրը ապրում են  այդ տաճարում մինչև իրենց կյանքի վերջը: Եղբոր ու քրոջ մահից առաջ կատարվում է  մի դեպք: Ժամանակին առաքյալներ սուրբ Բարդուղիմեոսը և սուրբ Թադևոսը հանձնել էին սուրբ Էջմիածնի վանքին հռոմեական լեգեոներ Լոնջինի գեղարդը, որով նա խոցել էր խաչված Հիսուս Քրիստոսի մարմինը, որ համոզվի նրա մահացած լինելուն: Թշնամիներից թաքցնելու համար և այդ գեղարդը ապահով տեղ պահելու նպատակով մասունքը տրվեց նորակառույց վանքին: Եվ այստեղից ծագեց վանքի անունը՝ Գեղարդ: Այդ սրբությունը պահպանում է վանքը քամիներից ու փոթորիկներից, կայծակներից ու հրաբուխներից, մարդկային դաժանությունից ու թշնամու ներխուժումներից:

Ջերմուկ

Без названия
Երևանից 173կմ հեռավորության Արփա գետի ակունքում է գտնվում Հայաստանի առողջարանային քաղաքներից մեկը` Ջերմուկը:
Քաղաքի  տարածքում  գտնվող  հնագույն ամրոցի և 8-րդ  դարի  եկեղեցու ավերակներն  ու մնացորդները  խոսում են  այն մասին, որ  հանքային ջրերի ակունքների մոտ գտնվող Ջերմուկ բնակավայրը  գույություն է ունեցել է  շատ վաղուց: Կա մի լեգենդ, որի  համաձայն, շատ վաղուց, երբ  մարդու ապրուստի  հիմնական  միջոցը  որսորդությունն էր, այս կուսական անտառները  լիքն էին  ամենատարբեր որսատեսակներով:Եվ ահա մի անգամ  փորձառու  որսորդը  նետահարում է երիտասարդ եղնիկին: Վիրավոր եղնիկը մեծ ճիգերով, վերջին ուժերը  հավաքած, սկսում է փախչել:Որսորդը կրնկակոխ հետապնդում է նրան: Մի կերպ,  ոտքերը  հազիվ քարշ տալով, եղնիկը հասնում է Ջերմուկի հանքային աղբյուրներին, նետվում ջուրը և…..հրաշք՝ ջրից դուրս  է գալիս  բոլորովին առողջ ու ապաքինված և անմիջապես անհետանում անտառի խորքը: Կյանքում ամեն ինչ տեսած փորձառու որսորդը ապշում է  հասարակ ջրի կատարած հրաշքից, և այդ օրվանից տարածվում է «Ջերմուկ» ջրի համբավը աշխարհից աշխարհ, իսկ հրաշք ջրի  գաղտնիքը մարդկանց հասցրած եղնիկը դառնում է ժողովրդի  սիրելին ու Ջերմուկի խորհրդանիշը:

Ծաղկաձոր
Համաձայն լեգենդի` Պահլավունի տոհմի իշխանազուն օրիորդներից մեկի ցանկությամբ այս գեղեցիկ ձորահովտում մի մեծ ամրոց է կառուցվում, ամրոցի կողքին էլ` մի շքեղ ծաղկանոց: Օրիորդը պահանջում է, որ հայոց աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկներն աճեն իր ծաղկանոցում: Այդպես էլ արվում է: Բայց մի գարնան կատաղի քամին ավերում է նրա ծաղկանոցը և ծաղիկները ցրում ձորով մեկ: Ձորահովիտը լցվում է ծաղիկներով, և ձորը կոչվում Ծաղկաձոր: Իշխանազուն օրիորդը պահանջում է հորից, որ նա իր ամրոցի մոտ մի վանք կառուցել տա, որպեսզի վանահայրերը գիշեր ու ցերեկ աղոթեն և ցրված ծաղիկները հետ վերադարձնեն: Կառուցվում է Կեչառիսի վանքը: Սակայն Աստված չի լսում վանականների աղոթքը, և բուրավետ ծաղիկները տարածվում են ամբողջ գավառով մեկ:

 

Գնդևանք
Без названия (2).jpg
Երիտասարդ իշխանը ոսկեմազ ձիու վրա նստած սրարշավ եկավ Սմբատի՝ հայկական մարզերից մեկի՝ Սյունիքի տիրակալի մոտ: Նա ներս մտավ գեղազարդ դահլիճն ու հայտարարեց, որ եկել է իշխանի դստեր՝ Սոփյայի ձեռքը խնդրելու, քանի որ լուրը նրա գեղեցկության փառքի մասին տարածվել է ողջ աշխարհով:- Կարող է, որ դու արժանի փեսա ես, բայց այդ հարցում ամեն ինչ որոշում է իմ դուստրը, — պատասխանեց երիտասարդին իշխանը:Այդ ժամանակ հայտնվեց ինքը՝ գեղեցկուհի Սոփյան՝ վաղ առավոտյան բացված ծաղիկի նման: Նա նայում էր երիտասարդ իշխանին՝ համարձակ ու հանդգնորեն: Հետո շփոթվեց, իջեցրեց հայացքը: Ուզում էր նորից երիտասարդ իշխանին նայել, բայց ոչ. ինքն իրեն սթափեցրեց ու նորից խիստ ձայնով ասաց.- Դու պետք է ջրանցք կառուցես Որոտան գետի սկզբից մինչև Վայոց Ձորը: Իսկ ես կսկսեմ մի տաճար կառուցել: Ով առաջինը կվերջացնի աշխատանքը, նա էլ կհամարվի հաղթող:Երիտասարդ իշխանն սկսեց փորել ջրանցքը: Նա աշխատում էր օր ու գիշեր, առանց քուն ու դադարի: Երբ ջրանցքի լրիվ պատրաստ լինելու ժամկետից մնացել էր ընդամենը երկու օր, իշխանը հասկացավ, որ աշխատանքը լրիվ կատարել չի հասցնում։ Նրան դեռ մնացել էր ջրանցքի մեկ երրորդը փորել: Իշխանը մեծ հուսահատության մեջ ընկավ և վազեց իր հոր մոտ օգնություն խնդրելու: Հայրը խորհուրդ տվեց ծածկել ջրանցքի չփորած մասը սպիտակ քաթանով: Կտորը քամու տակ կծածանվի ու ալիքների ձայներ կհանի: Ու բարձր ժայռից նայելու ժամանակ հնարավոր չէ տարբերել իսկությունը նմանակությունից:Իսկ ի՞նչ էր անում Սոփյան: Նա էլ մեծ դժվարությամբ կառուցում էր իր տաճարը: Սոփյան ծախսել էր տաճարի կառուցման համար իր ամբողջ կարողությունը: Եվ արդեն մնացել էր փորագրեր կատարել տաճարի պատին ու վճարել գմբեթի կառուցման աշխատանքները, որի համար նա պատրաստվել էր վաճառել իր սիրած թանկարժեք օղերը, բայց… Դրսից եկած սուրհանդակը լուր բերեց, որ ջրանցքի կառուցումը ավարտված է: Նա պատմեց, որ սեփական աչքերով է տեսել, թե ինչպես ջրանցքով հոսեցին Որոտանի ջրերը: Եվ հիմա արդեն Սոփյայն մի մեծ հուսահատություն ապրեց: Նա սկսեց բարձրանալ ժայռի վրա, բայց դեռ հեռվից լսեց, թե ինչպես է ջրի ձայն հանում դեպի վայր հոսող քամու տակ ծածանվող քաթանը: Անմատչելի և անհաղթ օրիորդը չկարողացավ տանել պարտությունը: Նա իրեն վայր նետեց դեպի խոր քարայրը:Բայց տաճարը, որը կառուցել էր գեղեցիկ իշխանուհին, մնաց մինչև այսօր: Իսկ Սոփյայի թանկարժեք օղերը հիշատակ մնացին վանքի անվան մեջ` Գնդեվանք:

Ավանդազրույց

Սևանա լիճ

Sevanavank
1800-ականներին Ալաշկերտից ու Մուշից թուրքերի կողմից քշված հայերը հասել են Սևանա լճի ափերը: Սևանա լճի մոտակայքում հանգստանալու կանգ առած քարավանը աղջիներին ուղարկում է խմելու ջուր բերելու։  Աղջիկները վերադառնում են դույլերի մեջ թպրտացող իշխաններով։ Նրանք հասկանում են, որ այդ հարստությունից հեռանալ պետք չէ։ Նրանք այլևս առաջ չեն շարժվում ու այստեղ հիմնում են առաջին բնակավայրերը։ Այսպես, Սևանա լճի ափը շրջապատվում է տներով` շարունակելով իրենց հետ բերված մեր Արևմտյան հողերի ավանդույթները: Քանի որ Սևանն էլ շատ են նմանեցնում Վանին` անունը կնքում են  Վան։ Ձմռանը   լիճը ամբողջավին սառչում է, պատվում մերկ սառույցով ու  մարդիկ ասում են Սև Վան եկավ մեր գլխին:                                                                              Հետագայում ելնելով բնակլիմայական պայմաններից լճի ձուկը` իշխանը, բեղլուն, բոջագը, կողակը   հարյուրավոր կիլոգրամներով աղ են դրել ու ողջ ձմեռը կերել խաշած կարտոֆիլով։ Էս հողերում սա է եղել մեր պապերի փրկությունը։

Մեկ այլ ավանդույթով ալաշկերտցիների մի խումբ հոգնած հասնում է Արգիճի  գետը, ուզում է անցնի, տեսնում է ջուրը լրիվ կարմիր է։ Ահաբեկված հայերը մտածում են, թե այստեղ էլ թուրքերից չեն փրկվի …գետը հայերի արյունով է լցված։ Սակայն ուշադիր նայելով տեսնում են, որ առատ խաղացող կարմրախայտ  ձուկն է կարմրություն տալիս ջրին։ Հանգստանալուց, համեղ ձուկը ճաշակելուց հետո  այստեղ հիմնում են իրենց նոր գյուղերը։

 Ծովինար գյուղը

Ժողովրդական առասպելը պատմում է, որ  Սևանա լճի ափին մոտ գտնվող  Ծովինար և Արծվանիստ  գյուղերի տարածքում քաղցրահամ  ջրի մի աղբյուր է եղել։ Այդ անմահական  ջուրը մարդիկ շատ խնայողաբար էին օգտագործում` խմելուց հետո անմիջապես փակում էին  ջրի ծորակը: Մի անգամ Ծովինար անունով մի նորահարս ջուր վերցնելուց հետո անփութորեն բաց է թողնում աղբրի ակունքը։ Մինչև լույս հոսած աղբրի ջուրը հոսում է, լցվում շրջակայքը, կորցնում է աղբրի ակունքը ու գոյացնում  մի լիճ: Առավոտյան ջրի եկած առաջին կինը, տեսնելով կատարվածը,  անիծում է անշնորհք հարսին։ Անեծքից նորահարսը   քար է դառնում։ Սակայն հետո  տեսնելով, թե իրականում այս լիճը ինչքան օգուտ է բերում  բնակչությանը,  անեծքով քարացած հարսի պատվին գյուղը կոչել են   Ծովինար:

Ներքին  Գետաշենի ծագման պատմությունը

Արմաղան լեռան փեշերին  ծվարած Ներքին Գետաշեն գյուղը  մինչև  1545թ կոչվել էԱդյաման։ ՙԱդե՚  տեղի  բարբառով նշանակում է մայրիկ, ՙյաման՚  նշանակում է վայ: Ըստ  ավանդության`  Լենգ Թեմուրը արշավանքներով եկել է, որ գյուղը բնաջնջի,  պայման  դնելով, որ եթե  որևէ գյուղացի մարտի բռնվի ու կարողանա հաղթել իր ամենալավ մարզիկին,  ինքը հետ կկանգնի իր որոշումից։ Էդ ժամանակ գյուղի տղամարդիկ վախեցել են,  իսկ մի աղջիկ  հագել է տղամարդու շոր և տղամարդու անվան տակ կռվել է։ Այն  պահին, երբ մարզիկը պետք է սուրը խրեր  նրա մարմինը, աղջիկը գոռում է   Ադե յաման — այսինքն  մամա վաայ։ Լենգ Թեմուրը տեսնելով,  որ այդ գյուղում   կանայք այդքան համարձակ են, գյուղին ձեռք չի տալիս։

Արմաղան լեռան  խառնարանի մառախուղի պատմություն
13686320660Արմաղան լեռը  Գեղամա լեռնաշղթայի   մոտ երեք հազար մետր բարձրության  գագաթ է։   Արմաղան անունը շատ հնուց է եկել։ Արմաղանը Սասունցի Դավթի  էպոսից  եկող անուն  է։ Հավանաբար լեռը իր գեղեցկության,  բարձր լինելու և անհասանելիության պատճառով են Արմաղան կոչել ։ Գագաթային մասում ունի հրաբխային խառնարան, մոտ 150մ տրամագծով, որը լցված է ջրով: Գոգավորության մեջ  պահվում է մի գեղեցիկ լճակ, որը հատկապես մայիս-հունիս ամիսներին շատ ջրառատ է լինում։ Լճակում հայտնվում են բազմապիսի ջրային թռչուններ։ Լճակի ափերը ծածկվում են ծաղկի գորգերով։
Արմաղանի գագաթը երբեմն- երբեմն պատվում է մառախուղով:
Ըստ ավանդապատումի մառախուղը իջնում է, որ փերիները իջնեն ջուր խմելու ու  մնան մարդկանց անտեսանելի: Ասում են` երջանիկներին բախտ է վիճակվում ներկա գտնվել այդ տեսարանին:

Արմաղան լեռան  խառնարանում Վարդավառ անելու սովորույթը

Լճակի   վերևի մասում եղել է  մոտավորապես  17-րդ  դարում կառուցված փոքր մատուռ:    Մեզ մոտ կա մի ավանդական տոն, մենք ասում ենք վարդավառ։ Այդ  օրը  շրջանի ողջ ժողովուրդը ձիերով, ուղտերով բարձրանում Էին Արմաղան, դհոլ- զուռնայով մի ամբողջ տոնախմբություն էր կազմակերպվում։ Գառ էին մորթում, մատաղ էին անում։ Սարի վրայից երևում էր ամբողջ տարածաշրջանը,  Սևանա լիճը ու  մի  մեծ համայնապատկեր։

Արմաղանի մատուռի պատմությունը

Արմաղանի մատուռի մասին տարբեր լեգենդներ կան: Լեգենդներից մի ճյուղ ասում  Է, որ իբր հայ տղան սիրահարվել է   քուրդ աղջկան ու երկար ժամանակ սիրահարներ  են եղել։ Գիտեին, որ  ծնողները ամուսնանալ չէին թողնի։ Աղջկա հայրը չի համաձայնվել և  տղան փախցրել է աղջկան ու  բարձրացրել Արմաղանի գագաթը  մտածելով,  որ լեռը բարձրանալ դժվար է, և իրենց ետևից չեն գա։ Աղջկա հայրը ինչ-որ տեղից իմացել էր,  որ իր աղջիկը և փեսան լեռան գագաթին են և իր ամբողջ  ցեղախմբով նժույգներով եկել հասել են գագաթ։  Գիշերը գաղտագողի բարձրացել են   անհայտ ճանապարհով  ու  բռնել երկուսին։ Աղջիկն ու տղան էդ  մատուռի տեղում են քնած եղել լուսնի լույսի տակ։  Հետապնդողները բռնված  աղջկան ուզում են հետ վերադարձնել։  Հայրն ասում է. «Եթե հետս գաս,  տղային ձեռք չեմ տա, իսկ եթե ետ չգաս,  երկուսիդ էլ կմորթեմ  տեղում» ։ Լեգենդի համաձայն`  աղջիկը չի վերադառնում հոր հետ: Ահագին տառապանքներից հետո  զայրացած քուրդ ցեղապետը  սպանում է նրանց, դիակն թողում է այդտեղ և գնում։ Հետո  զղջում է, առավոտը  ետ է գալիս սպանվածների տեղը ու   մատուռ է կառուցում ու դարձնում  սրբավայր: Մատուռ են կառուցում նաև հայերը: Մինչև այժմ կա ավանդույթ և հայերը և քրդերը , որպես սրբատեղի բարձրանում են Արմաղան, բայց տարբեր օրերի:

 

Սելիմի լեռնանցքը, քարավանատուն, իջևանատունը
selim_caravan_001

Լեռնանցքը Վայոց ձորի մարզը կապում է Գեղարքունիքի մարզին: Ավանդապատումը պատմում է , որ  քուրդ առաջնորդ Սուլեմայի տղան սիրահարված է եղել Գեղարքունյաց աշխարհի գեղեցկուհիներից մեկին և միշտ այցելության է եկել նրան: Մի անգամ էլ ձմռանը, ճանապարհը դժվարանցանելի է եղել, հազիվ ճանապարհի կեսը անցած գիշերը վրա է հասել,  կորցրել է ճանապարհը ու խեղդվել է ձյունաբուքի մեջ: Ասում են` քուրդ առաջնորդը իր տղայի հիշատակի համար կառուցել է մի իջևանատուն, որտեղ ճանապարհորդները կարողանան հանգստանալ ու շարունակել ճանապարհը:  Լեռնանցքը այդ ժամանակից կոչվում է Սելիմի լեռնանցք: Հենց այդ տեղում էլ ավել ուշ կառուցվել է այժմյան Քարավանատունը:
Ջերմուկ

Без названия
Երևանից 173կմ հեռավորության Արփա գետի ակունքում է գտնվում Հայաստանի առողջարանային քաղաքներից մեկը` Ջերմուկը:
Քաղաքի  տարածքում  գտնվող  հնագույն ամրոցի և 8-րդ  դարի  եկեղեցու ավերակներն  ու մնացորդները  խոսում են  այն մասին, որ  հանքային ջրերի ակունքների մոտ գտնվող Ջերմուկ բնակավայրը  գույություն է ունեցել է  շատ վաղուց: Կա մի լեգենդ, որի  համաձայն, շատ վաղուց, երբ  մարդու ապրուստի  հիմնական  միջոցը  որսորդությունն էր, այս կուսական անտառները  լիքն էին  ամենատարբեր որսատեսակներով:Եվ ահա մի անգամ  փորձառու  որսորդը  նետահարում է երիտասարդ եղնիկին: Վիրավոր եղնիկը մեծ ճիգերով, վերջին ուժերը  հավաքած, սկսում է փախչել:Որսորդը կրնկակոխ հետապնդում է նրան: Մի կերպ,  ոտքերը  հազիվ քարշ տալով, եղնիկը հասնում է Ջերմուկի հանքային աղբյուրներին, նետվում ջուրը և…..հրաշք՝ ջրից դուրս  է գալիս  բոլորովին առողջ ու ապաքինված և անմիջապես անհետանում անտառի խորքը: Կյանքում ամեն ինչ տեսած փորձառու որսորդը ապշում է  հասարակ ջրի կատարած հրաշքից, և այդ օրվանից տարածվում է «Ջերմուկ» ջրի համբավը աշխարհից աշխարհ, իսկ հրաշք ջրի  գաղտնիքը մարդկանց հասցրած եղնիկը դառնում է ժողովրդի  սիրելին ու Ջերմուկի խորհրդանիշը:

Ծաղկաձոր
Համաձայն լեգենդի` Պահլավունի տոհմի իշխանազուն օրիորդներից մեկի ցանկությամբ այս գեղեցիկ ձորահովտում մի մեծ ամրոց է կառուցվում, ամրոցի կողքին էլ` մի շքեղ ծաղկանոց: Օրիորդը պահանջում է, որ հայոց աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկներն աճեն իր ծաղկանոցում: Այդպես էլ արվում է: Բայց մի գարնան կատաղի քամին ավերում է նրա ծաղկանոցը և ծաղիկները ցրում ձորով մեկ: Ձորահովիտը լցվում է ծաղիկներով, և ձորը կոչվում Ծաղկաձոր: Իշխանազուն օրիորդը պահանջում է հորից, որ նա իր ամրոցի մոտ մի վանք կառուցել տա, որպեսզի վանահայրերը գիշեր ու ցերեկ աղոթեն և ցրված ծաղիկները հետ վերադարձնեն: Կառուցվում է Կեչառիսի վանքը: Սակայն Աստված չի լսում վանականների աղոթքը, և բուրավետ ծաղիկները տարածվում են ամբողջ գավառով մեկ:

Այս շաբաթվա (20- 24 մարտ) կատարվելիք աշխատանքները/նախագծերը

21.03.2017.

1.Գտիր այն թիվը, որի քառապատիկի և 16-ի տարբերությունը կլինի 44:

Լուծում

44+16=60

60:4=15

15×4-16=44

2. Մի արկղում 28 նարինջ կա: Քանի՞ նարինջ կա երեքուկես արկղում:

Լուծում

3×28=84

28:2=14

84+14=98

3. Արշավորդները առաջին օրն անցան 15 կմ, իսկ երկրորդ օրը՝ 3 կիլոմետրով ավելի: Քանի՞ կիլոմետր անցան երկու օրում:

Լուծում

15+3=18

15+18=33

4. Մեկ պատուհանը ներկելու համար պետք է 200 գ ներկ:  3 կգ ներկով քանի՞ պատուհան կներկեն:

Լուծում

3կգ=3000գ

3000:200=15 պատուհան

15×200=3000

5. Սաթենիկը զառը գցեց չորս անգամ, որի արդյունքում միավորների ընդհանուր գումարը ստացվեց 23: Քանի՞ անգամ է նա գցել 6- ը:

23:6=3 (5 մն)

 

6. Չորս տետրը 600 դրամ արժեն: Քանի՞ դրամ պետք է վճարել այդպիսի 6 տետրի համար:

600:4=150-մեկ տետրը

6×150=900

 

7. Աննան գրեց. «Ես խնդիր եմ սիրում»: Հետո հաշվեց յուրաքանչյուր բառում տառերի քանակը և ստացված թվերը բազմապատկեց: Ի՞նչ թիվ ստացավ:

Լուծում

2x5x2x5=100

8. Երբ Աշոտն անցավ տանից մինչև դպրոց ճանապարհի կեսը, մնաց անցնելու 1կմ 600մ: Ինչքա՞ն էր Աշոտենց տանից մինչև դպրոց եղած հեռավորությունը:

Լուծում

1կմ 6մ+1կմ 6մ=3կմ 200մ

9. Արամը մեկ վայրկյանում երեք քայլ է անում: Ինչքա՞ն ժամանակում կանի քսանչորս քայլ:

24:3=8

Պատ.՝ 8 վարկյանում՝  24քայլ.

10. Դասարանում 24 աշակերտ կա: Տղաները 4-ով շատ են աղջիկներից: Քանի՞ տղա է սովորում դասարանում:

24-4=20

20:2=10-աղջիկ

10+4=14-տղա

11. Գտիր այն թիվը, որի եռապատիկի և 20-ի գումարը կլինի 44:

44-20=24

24:3=8

12. Կշեռքի նժարներից մեկին 6 նարինջ է դրված, իսկ մյուսին՝ երկու դդում: Եթե նարինջների նժարին մի նույն չափսի դդում դնենք, կշեռքը կհավասարակշռվի: Մի դդումը քանի՞ նարնջի չափ է կշռում:

Պատ.՝ 6 նարինջ

13. Արամը համակարգչով սկսեց խաղալ 12:10 և ավարտեց 13:30: Քանի՞ րոպե տևեց խաղը:

Պատ.՝ 80ր.

14. Հինգ պաղպաղակի ընդհանուր գինը 600 դրամով ավելի է երեք պաղպաղակի ընդհանուր գնից: Քանի՞ դրամ արժի մեկ պաղպաղակը:

600:2=300

15. Ֆիլմի տևողությունը 35 րոպե է: Նրա ցուցադրումը սկսվեց ժամը 13:50-ին: Ե՞րբ ավարտվեց ֆիլմի ցուցադրումը:

14:25

16. Վեց պաղպաղակը  1800 դրամ արժեն: Քանի՞ դրամ պետք է վճարել այդպիսի 9 պաղպաղակի համար:

1800:6=300

300×9=2700

17. Էքսկուրսիա մեկնող երկու խմբերում հավասար քանակով երեխաներ կային: Առաջին խմբից չորս երեխա տեղափոխվեց երկրորդ խումբ: Երկրորդ խմբում քանի՞ երեխա ավելի եղավ, քան առաջին խմբում:

4+4=8

18. Երբ Արամը ծախսեց ունեցած փողի կեսը, նրա մոտ մնաց 250 դրամ: Սկզբում քանի՞ դրամ ուներ Արամը:

2×250=500

19. 45 րոպե տևողությամբ դասը սկսվեց 10:50: Դասը ե՞րբ ավարտվեց:

11:35

20. Արամը մեկ րոպեում քսան բառ է մուտքագրում: Ինչքա՞ն ժամանակում կմուտքագրի 1000 բառանոց տեքստը:

1000:20=50

 

 

 

 

 

 

WRITE THE PAST TENSE (REGULAR VERBS)

  1. Children  dressed  quickly.
  2. I  helped  my mother in the kitchen.
  3. We walked  in the park.
  4. They washed their clothes in the bathroom.
  5. We watched an interesting film.
  6. Students worked in the garden.
  7. Guna played basketball.
  8. The girl skiped very fast.
  9. Henry skied down the hill.
  10. It rained a lot.
sit sat have had
speak spoke see saw
run ran pay paid
make made go went
swim swam fly flew
sleep slept say said
stand stood read read
  1. I saw (see) my friends yesterday.
  2. He had (have) a short break in the morning.
  3. They spoke (speak) about holidays.
  4. We made (make) a nice present.
  5. They slept (sleep) well.
  6. She went (go) home.
  7. I swam (swim) in the river.
  8. You ran (run) very fast.
  9. They paid (pay) for the hotel.
  10. She said (say) very much.
sit sat                 have had
speak  spoke see saw
run ran pay paid
make made go went
swim swam fly flew
sleep slept say said
stand stood read read
  1. I sat at the fireplace.  Sat I at the fireplace ? 
  2. You had a break for lunch.  Had You a break for lunch ?
  3. We spoke very quietly.  Spoke We very quietly ?
  4. She saw her friend.  Saw She her friend ?
  5. They ran home.   Ran They home ?   
  6. He paid for the lunch.  Paid He for the lunch ?
  7. It made a nest.  Made It a nest ?  
  8. Children went home.  Went Children home ?
  9. Ducks swam in the lake.  Swam Ducks in the lake ?
  10. Birds flew abroad.  Flew Birds abroad ?
  11. Dogs slept on the ground.  Slept Dogs on the ground ?       
  12. My mother said to go to school.  Mother My said to go to school ?
  13. They stood at the door.  Stood They at the door ? 
  14. Children read a nice book.  Read Children a nice book ?

 

“Разгром”

15.03.2017.

Мама заходит в дом,
Мама глядит кругом.
– Был на квартиру налёт?
– Нет.
– К нам заходил бегемот?
– Нет.
– Может быть, дом не наш?
– Наш.
– Может, не наш этаж?
– Наш. Просто приходил Серёжка,
Мы поиграли немножко.
– Значит, это не обвал?
– Нет.
– Значит, слон не танцевал?
– Нет.
– Очень рада. Оказалось,
Я напрасно волновалась.

1.Что увидела мама, когда вернулась с работы?

     Мама увидела обвал. Её казалась, что в доме танцевал слон.                                                             

  2. А что бы сказала ваша мама?

Моя мама бы очень рассердилась.