ՈՒսումնական ճամփորդություններ

21.09.2016

ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԹՐԱՍԱՐԻ ԲԱՐՁՈՒՆՔ

Ինչպես ամեն տարի՝այս տարի ևս չխախտելով ավանդույթը,որոշեցինք բարձունք հաղթահարել և նվիրել Հայաստանի Անկախության տոնին:Սեպտեմբերի 21-ն էր,արևոտ ու պայծառ առավոտ:Բոլորս հավաքվել էինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում,որպեսզի այնտեղից ճանապարհ ընկնեինք:Մեզ հետ էին մեր շատ սիրելի ուսուցիչները՝Տիկին Մարգարիտան և Տիկին Գայանեն:20160921_093945Այս անգամ պետք է հաղթահարեինք Թրասարի բարձունքը:img_1769Այն գտնվում է Կոտայքի մարզում Ներքին Քաղսիում:Վերջապես տեղ հասանք:Դեպի Թրասար տանող մի քանի ճանապարհներ կային:Մենք ընտրեցինք ամենադժվար ճանապարհը:Թրասարի գագաթին մի գեղեցիկ ,ժայռափոր եկեղեցի կար,որտեղ շատ խաչեր ու Սրբապատկերներ կային:img_1809Այնտեղ նաև հանգած մոմեր կային:Մենք ուզում էինք վառել այդ մոմերը,բայց չկարողացանք,որովհետև կրակ չունեինք:Պետք է ետ վերադառնայինք.Վայրէջքը համեմատաբար ավելի հեշտ էր:img_1779Իջնելիս հանդիպեցինք ձիապանին՝իր ձիու հետ:Գեղեցիկ ու խելացի ձի էր:Չնայած մեր չարաճճիություններին ,կենդանին շատ հանգիստ էր:

Հետո գնացինք Քաղսի գյուղի եկեղեցին,որտեղ էլ մի լավ հանգստացանք ու խաղացինք:Պայծառ, արևոտ  ու հաճելի օր էր:Օրն ավելի հաճելի էին դարձնում մեր շատ սիրելի Տիկին Մարգարիտայի և Տիկին Գայանեի ընկերակցությունը:Շա՜տ հաճելի է նրանց հետ ճամփորդության գնալը:Հետաքրքիր ու տպավորություններով լի օր էր,չնայած որ երեկոյան քամի բարձրացավ ու թեթևակի ցրտեց:Երեկոյան ժամը 17:00-ին արդեն Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում էինք: